Ի՞նչ է կատարվել արցախյան սահմանին, և քանի՞ կրակոց է արձակել Ադրբեջանը

Այս շաբաթվա ընթացքում Արցախի սահմանին նույնքան կրակոց է հնչել, որքան անցած շաբաթ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Հուլիսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 155 անգամ: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Նշենք, որ նախորդ շաբաթվա ընթացքում առաջնային գծի տարբեր հատվածներում դիտարկվել էին ադրբեջանական սպառազինության և զինտեխնիկայի տեղաշարժեր, իսկ արևելյան ուղղությամբ նկատվել էր նաև ականորսիչ ինժեներական տեխնիկա։