Այն կարող էր կրել` «Փաշինյանի հաղթանակը» խորագիրը, բայց կազմակերպիչներն այլ անուն էին մտածել։
Ապրիլյան իրադարձությունները հիշվեցին ոչ միայն Հայաստանում, այլ նրա սահմաններից դուրս. բայց ամեն ոք ծավալվող իրադարձությունները յուրովի էր ընկալում, ընդունում ու վերլուծում։ Եվ բնականաբար ամեն մեկն իր ձևով դա կհիշի։
«Հեղափոխության դեմքերն ու դեպքերը» ցուցահանդեսի կազմակերպիչները փորձել էին ներկայացնել «թավշյա հեղափոխությունն» իրենց տեսանկյունից և հիշեցնել, որ այն տեղի ունեցավ ընդամենը 2 ամիս առաջ։