Արգելափակվել են հեղեղված քարանձավում. Իլոն Մասկը պատրաստ է փրկել Թաիլանդի երեխաներին

Փրկարարները, զինվորականներն ու կամավորականները Թաիլանդի հյուսիսում ճամբար են գցել` ծուղակի մեջ հայտնված պատանիներին օգնելու համար։ Փրկարարական գործողությունը կարող է մեկ ամիս տևել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Հայտնի գործարար Իլոն Մասկի ներկայացուցիչները պատրաստ են երեխաներին փրկելու գործում օգնել Թաիլանդի իշխանություններին։ Պատանիները արգելափակված են երկրի հյուսիսում գտնվող քարանձավում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Թաիլանդում 10–ամյա փղիկին փրկել են մահից

Հիշեցնենք` Թաիլանդի ֆուտբոլային թիմի երեխաները մարզչի հետ հունիսի 23-ին էքսկուրսիա են գնացել Տհամ Լուանգ քարանձավ և չեն վերադարձել։ 11-ից 16 տարեկան տղաներին ու նրանց մարզչին գտել են ինը օր անց. նրանք ողջ էին, բայց սովից հյուծված։ Հիմա պետք է նրանից դուրս բերել ծուղակից, քանի որ քարանձավ տանող ուղիները լցվել են ջրով։

Մասկի ներկայացուցիչները` SpaceX և Tesla ընկերությունների ղեկավարները, հայտնել են, որ փրկարարական գործողության մեջ կարող են օգտագործվել Space Exploration Technologies ընկերության նավիգացիոն սարքավորումները, Boring Co. ընկերության ջրահեռացման տեխնոլոգիան կամ Tesla Powerwalls հզոր մարտկոցները։ Դեռ անհայտ է` ինչ կպատասխանեն Թաիլանդի իշխանությունները Մասկի ներկայացուցիչներին։

ԶԼՄ-ները նշում են, որ երեխաներին քարանձավից հանելու գործողությունը կարող է մեկ ամիս տևել։

Փրկարարական աշխատանքների ընթացում մահացել է ռազմածովային ուժերի լողորդ Սաման Կունանը։ Նա մահացել է թթվածնի պակասից՝ անձրևների հետևանքով մասամբ հեղեղված քարանձավի ներսում թթվածնի բալոններ տեղափոխելու ժամանակ:

Ո՞ր երկրներ չարժե մեկնել հանգստանալու և ինչո՞ւ. նախարարությունը հրապարակել է ցանկը

Նշենք` մարզիչ-զբոսավարը տարել էր երեխաներին 7 կիլոմետրանոց Տհամ Լուանգ քարանձավ։ Հանկարծակի հեղեղման հետևանքով խումբը արգելափակվել է քարանձավում։

Հիմա Թաիլանդում անձրևների շրջան է, ու քարանձավները հաճախ են հեղեղվում։ Սակայն դա չի խանգարել խմբին մեկնել Թաիլանդի հյուսիսում գտնվող մեծ ու բարդ համալիր։ Մասնագետները նշում են, որ սովորական մարդկանց համար անհնար է դուրս գալ այդ բարդ քարանձավից։ Ճյուղավորումների ու թունելների համակարգը շատ բարդ է։ Քարանձավի հոսանքները ցեխի ու քարերի հետ են խառնվում։

Նման դեպք է պատահել Չիլիում 2010 թվականին։ Սան Խոսե հանքում ավելի քան 30 հանքափոր էին արգելափակվել։ Նրանք 69 օր մնացել էին գետնի տակ։ Ի վերջո, նրանց կարողացել էին դուրս բերել։