Նիկոլ Փաշինյանը ողջունել է Գորիսն ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու նախաձեռնությունը

ՀՀ վարչապետն ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահին Սերգեյ Լեբեդևին
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Ադրբեջանը հեշտացում է Հայաստանի գործը բանակցային գործընթացում. քաղաքագետ

Վարչապետը կարևորել է ԱՊՀ անդամ երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը ԱՊՀ շրջանակներում: Նիկոլ Փաշինյանը ողջունել է Գորիսն ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու նախաձեռնությունը և վստահություն հայտնել, որ նախատեսվող միջոցառումները կնպաստեն ԱՊՀ պետությունների միջև մշակութային կապերի ամրապնդմանն ու խորացմանը:

ԱՊՀ գործադիր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի ներգրավվածությունը կազմակերպության աշխատանքներին և մեր երկրի ու ԱՊՀ գործադիր քարտուղարության միջև առկա արդյունավետ համագործակցությունը: