ՌԱԴԻՈ

Բագրատյան. «Գագիկ Ծառուկյանի հետ թիկնազորի պետի մասին չեմ խոսել»

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը համարում է, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի կալանավորումից հետո պետք է սպասել դեպքերի ընթացքին։
Sputnik
Սերգեյ Բագրատյան

Բագրատյանը նշեց, որ նրան ճանաչում է որպես զուսպ, չխոսկան անձնավորության և հավելեց` ընդհանրապես մարզիկները զուսպ են:

Սերգեյ Բագրատյանը հայտնեց, որ միջադեպի շուրջ Գագիկ Ծառուկյանի հետ չի խոսել, նրա գնահատականին ու դիրքորոշմանը ծանոթ չէ:

Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը կալանավորվել է երեկ գիշեր` ժամը 1-ի սահմաններում: ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակից, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս խմբի կազմում հարվածներ է հասցրել և դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս հասցրել Վյաչեսլավ Հարությունովին: