ՌԱԴԻՈ

Սուրենյան. «Հուլիսի 9-10-ը տաք օդային հոսանքների ներթափանցումը կակտիվանա»

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է այն մասին, թե ինչպիսի եղանակ կլինի առաջիկա օրերին։
Sputnik
Գագիկ Սուրենյան

Սուրենյանը նշում է, որ այս պահին մի փոքր սառը օդային հոսանքներ ենք զգում Սև ծովի կողմից, և ջերմաստիճանը նվազել է մոտ 3-4 աստիճանով։

«Ցերեկային ժամերին Հայաստանի հովտային շրջաններում առավելագույնը մինչև 36-37 աստիճան է, իսկ արդեն ամսի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում տաք օդային հոսանքների ներթափանցումը կակտիվանա, և այդ օրերին ջերմաստիճանը կրկին կբարձրանա, հովտային գոտիներով կրկին կգրանցվի 40 աստիճան տաքություն»։

Սուրենյանը նշում է, որ եղել են այնպիսի տարիներ, երբ հուլիսի սկզբին 40 աստիճան է գրանցվել։

«Սաստիկ շոգերն ավելի բնորոշ են հուլիսի 2րդ տասնօրյակից հետո, բայց սա աննախադեպ երևույթ չէ»,- նշում է նա։

Գլխավոր օդերևութաբանի խոսքով` առաջիկա երկու-երեք օրերին երեկոյան ժամերին քամի կլինի, իսկ ամսի 9-ից հետո քամու ուժգնությունը կնվազի։