ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր` հուլիսի 6-ի առավոտյան այցելել է ՀՀ հարավ արևմտյան սահմանագոտի (Նախիջևանյան հատված)։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Զորամիավորման հրամանատարության հետ նախարար Տոնոյանը մարտական դիրքերում քննարկել է սահմանային իրավիճակը, մարտական ծառայությանը վերաբերող հարցեր և ոչ միայն»,- Facebook սոցիալական ցանցում գրել է նա։
Տոնոյանը հանդիպման ավարտին պարգևատրել է մարտական խնդիրները փայլուն կատարած զինծառայողներին։