Ծեծկռտուք Ապարանում. երեք հոգով ծեծել են կնոջն ու նրա որդուն

Ծեծկռտուքի մասնակիցների մեջ են Ապարանի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչը, Ապարանի բժշկական կենտրոնի շտապօգնության վարորդը, դեղագետն ու Ագրարային համալսարանի դասախոսը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 5-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Գագիկ Ծառուկյանի թիկնապահին կալանավորեցին. ՀՔԾ–ն մանրամասներ է ներկայացնում

Ժամը 11:30-ի սահմաններում Ապարանի բնակիչ, 66-ամյա Մանյա Խաչատրյանը ոստիկանության Ապարանի բաժին հայտնել է, որ իր հետ վիճաբանություն են ունեցել Ապարանի բնակիչներ, 68-ամյա Աշոտ Սաֆարյանը, 40-ամյա Արմեն Սաֆարյանը և 43-ամյա Սևակ Սաֆարյանը:

Կինը ոստիկաններին հայտնել է, որ նշված անձինք ոտքերով ու ձեռքերով հարվածել են իրեն ու որդուն՝ 37-ամյա Արամայիս Սիմոնյանին, ինչի հետևանքով իրենք մարմնական վնասվածքներ են ստացել:

Կայքի տեղեկություններով՝ վիճաբանության պատճառը եղել է ճանապարհը նեղացնելու հարցի շուրջ, իսկ կասկածյալներից Աշոտ Սաֆարյանը աշխատում է Ապարանի թիվ 1 հիմնական դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, Արմեն Սաֆարյանն աշխատում է Ապարանի բժշկական կենտրոնում՝ որպես շտապօգնության վարորդ, իսկ Սևակ Սաֆարյանը աշխատում է նույն բժշկական կենտրոնում ՝ որպես դեղագետ:

Խաչատրյանի տղան էլ աշխատում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։