Ժոաո Արարատը, Կոլումբիայի հավաքականը և Հայաստանի հետ եզրափակիչ հասնելու երազանքը

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, կոլումբիացի Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը ծանր է տարել աշխարհի առաջնության փլեյ–օֆից Կոլումբիայի հավաքականի դուրս մնալը։ Այնուամենայնիվ, հաղթահարելով սրտնեղությունը, նա համաձայնել է բացառիկ հարցազրույց տալ Sputnik Արմենիային։
Sputnik

Կոլումբիայի «Բոյակա Չիկո» ֆուտբոլային ակումբի պաշտպան, վերջերս նաև Հայաստանի հավաքականի անդամ Ժոաո Ժորդի Մոնրո Արարատն աշխարհի առաջնությունում երկրպագել է Կոլումբիայի հավաքականին։ Նրա երկրի թիմը դուրս է մնացել 1/8 եզրափակչից, և դա վշտացրել է ոչ միայն Ժոաոյին, այլ նաև ամբողջ Կոլումբիային։

Շուտով Ժոաոն հերթական կանչը կստանա Հայաստանի հավաքականից։ Նոր խաղաշրջանի նախաշեմին Sputnik Արմենիան մի քանի հարց է տվել 22–ամյա պաշտպանին։

-Ինչպե՞ս եք տարել Կոլումբիայի հավաքականի պարտությունը և դուրս մնալն աշխարհի առաջնության փլեյ–օֆից։

Հայաստան եկող աստղերի թիվն ավելացել է. ֆուտբոլի համաշխարհային լեգենդները կխաղան Երևանում

– Շատ վշտացած էի… Կոլումբիացիները շատ ջանքեր են գործադրել` փլեյ–օֆի հաջորդ փուլ դուրս գալու համար, պայքարել և հավատացել մինչև վերջ։ Իսկ երբ մրցավարն այնպես չի դատում, ինչպես պետք է, ապա թիմը հուսահատվում է։ Առավել ևս, եթե խոսքը գնում Աշխարհի գավաթի մասին։

-Ինչպե՞ս են արձագանքել այս անհաջողությանը ձեր ազգականները և հայ ընկերները ու, ընդհանրապես, Կոլումբիայի հայ համայնքը։

– Բոլորն առանց բացառության տխրել էին։ Թիմը լավ է խաղացել, ոգեշնչված, բայց ամեն ինչ որոշվում է դաշտում։ Իսկ ինչ վերաբերում է Կոլումբիայի հայերին, ապա բոլորը վաղուց արդեն նկատել են, որ երկու երկրների դրոշները շատ նման են։ Դրանք գրեթե նույնն են, միայն գույների դասավորությունն է ուրիշ։

-Երազո՞ւմ եք արդյոք մի օր խաղալ աշխարհի առաջնությունում Հայաստանի դրոշի ներքո։

– Դա իմ նոր երազանքն է։ Հիմա ես պաշտպանում եմ Հայաստանի հավաքականի գույները, հուսով եմ, որ կկարողանամ դրսևորել իմ բոլոր որակները և հանդես գալ լավագույն խաղերում։ Երազում եմ հավաքականի կազմում հասնել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, չէ՞ որ մունդիալում խաղալը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է։

1 / 4
Ժոաո Ժորդի Մոնրո Արարատ
2 / 4
Ժոաո Ժորդի Մոնրո Արարատ
3 / 4
Ժոաո Ժորդի Մոնրո Արարատ
4 / 4
Ժոաո Ժորդի Մոնրո Արարատ

-Ձեր անվան մեջ որտեղի՞ց է «Արարատը», որտեղի՞ց են հայկական արմատները։

– Մորս նախապապը հայ է եղել։ Նրա ազգանունը մինչև հիմա սերնդից սերունդ է փոխանցվում։