Facebook-ն ԱՄՆ-ի Անկախության հռչակագիրը ծայրահեղական է համարում

«Անգութ, վայրի հնդկացիներ». այս արտահայտությունը դուր չի եկել Facebook սոցիալական ցանցին, և գրառումը ջնջվել է։ Հետո՞ ինչ, որ այդպես է գրված ԱՄՆ–ի Անկախության հռչակագրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Facebook սոցիալական ցանցի ավտոմատ ալգորիթմն ատելություն սերմանելու համար ջնջել է ԱՄՆ-ի Անկախության հռչակագրից մեջբերված գրառումը։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Ռոբոտը որոշել է, որ «անգութ, վայրի հնդկացիները» արտահայտությունը չի համապատասխանում հասարակական նորմերին։

Ջնջվել է Liberty County Vindicator թերթի գրառումը։ Պարբերականը ԱՄՆ անկախության օրվա` հունիսի 4-ի կապակցությամբ ԱՄՆ-ի Անկախության հռչակագրից մեջբերումներ էր հրապարակել, որոնք դուր չեն եկել Facebook-ին։

Միջադեպը միանգամից մեծ աղմուկ է արել։ Facebook-ում ներողություն են խնդրել ու մեղքը բարդել չհասկացող ռոբոտի վրա։