Տնօրենին` 3 միլիոն դրամ, մանկաբույժին` վարիչի ԺՊ–ի հաստիք. բացահայտումները շարունակվում են

Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում տեղի ունեցած մի շարք չարաշահումները նոր երանգներ են դրսևորում։

Զորամասի ավտոծառայության պետը կալանավորվել է ավտոպահեստամասերը վաճառելու մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել քայլեր` Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում տեղի ունեցած մի շարք չարաշահումների հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ պոլիկլինիկայի տնօրենը տեղամասային մանկաբույժին 2015 թվականի հունվարից մինչև 2018 թվականի ապրիլը ներառյալ` ձևակերպել է նույն պոլիկլինիկայի մանկական բաժանմունքի վարիչի պաշտոնակատարի հաստիքի վրա և յուրացման եղանակով հափշտակել աշխատավարձի գումարը՝ 3.200.000 ՀՀ դրամ։

Բացի այդ` քննությամբ պարզվել են աշխատանքի նշանակվելու համար կաշառք պահանջելու դեպքեր։

Պոլիկլինիկայի տնօրենը հուլիսի 2-ին վերականգնել է ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը՝ ՔԿ դեպոզիտ հաշվին փոխանցելով 3.500.000 ՀՀ դրամ։

Չարաշահումներ Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում. կան մեղադրյալներ

Նշված քրեական գործով հուլիսի 5-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 4 անձի, ևս մեկ կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Քննչական կոմիտեն տվյալներ է ձեռք բերել առ այն, որ թիվ 16 պոլիկլինիկայում հնարավոր է տեղի են ունեցել կաշառքի դրսևորման այլ դեպքեր ևս։

Կառույցը կոչ է անում քաղաքացիներին վարույթն իրականացնող մարմնին հայտնել իրենց հայտնի դեպքերի մասին և միաժամանակ պարզաբանում, որ ինֆորմացիա հայտնողի նկատմամբ կարող են կիրառվել քրեական պատասխանատվությունից ազատող, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող քրեական օրենսդրությամբ նախատեսված նորմերը։