Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են գործարար Թովմասյանին

Միշա Արմյանինի ձեռքերը շղթայել են կաշառքի միջնորդության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Սանկտ Պետերբուրգի իրավապահ մարմինները երեկ ձերբակալել են հայ գործարար Միխայիլ Թովմասյանին։ Այս մասին հայտնում է «Ֆոնտանկան»` հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։

Ռուսաստանում սարսափելի վթարի հետևանքով հայեր են մահացել. մեղավորը ոչ մի քերծվածք չի ստացել

Պարբերականի տվյալներով` նրան մեղադրում են ՔՕ 291.1 հոդվածով` «կաշառքի միջնորդություն»։

Միշա Արմյանինի հետ կապված դրվագը ներառվում է մեկ այլ, ավելի խոշոր գործի մեջ. Ռուսաստանի քննչական կոմիտեի Լենինգրադի քննչական բաժնի պետ Ռոման Ռուսակովը որպես կասկածյալ ձերբակալվել է 5 միլիոն ռուբլի կաշառք ստանալու մասին քրեական գործով։

Քննության տվյալներով` Ռուսակովը կաշառքի դիմաց համաձայնել է փոխել Վիբորգի մաքսատան աշխատողի դեմ բռնություն գործադրելու գործի մասնակցի խափանման միջոցը։ Քննության վարկածով` Ռուսակովը շահադիտական նպատակներով պատրաստվել է մեղմացնել մեղադրյալի հոդվածը, որպեսզի նրան ազատ արձակեն` չբացակայելու ստորագրության դիմաց։