Հակաթուրքական ցույցի ժամանակ պայթյուն է որոտացել Մանբիջում. կան տուժածներ

Տուժածներին քաղաքի և մերձակա բնակավայրերի հիվանդանոցներ են տեղափոխել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Հուլիսի 5-ին Մանբիջում (Սիրիա) հզոր պայթյուն է տեղի ունեցել հակաթուրքական ցույցի ժամանակ, հայտնում է Sputnik Türkiye-ն` հղում անելով իր աղբյուրներին։

ԱՄՆ–ը փոխել է տակտիկան Սիրիայում. ինչպես Թուրքիային թույլատրվեց Մանբիջի օպերացիան

Տեղեկատվության համաձայն` ականի պայթյունի հետևանքով El Heye շրջանում մարդիկ են վիրավորվել։

Տուժածներին քաղաքի և մերձակա բնակավայրերի հիվանդանոցներ են տեղափոխել։ Քաղաքի մուտքի ու ելքի հսկողությունը խստացվել է։

Հիշեցնենք, որ թուրք զինվորականները հունիսին Մանբիջում սկսել են գործողություններ իրականացնել Անկարայի և Վաշինգտոնի հետ համաձայնեցված ճանապարհային քարտեզի շրջանակում։

Թուրքիայի ռազմական գործողություններից առաջ Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքը վերահսկում էին քրդական զորամիավորումները։ Անկարան կարծում էր, որ այդ ջոկատներն առնչություն ունեն ահաբեկչական կազմակերպությունների հետ։