«Oրենքով գողեր» ու տասնյակ այլ հայեր են ձերբակալվել Իսպանիայում ու Ֆրանսիայում

Զենքի, թմրանյութերի մաքսանենգություն, փողերի լվացում, խարդախություն, կոռուպցիա. սա 129 մարդու ձերբակալության պատճառների ոչ ամբողջական ցանկն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Իսպանական ոստիկանության պատմության մեջ ամենամեծ գործողության արդյունքում Իսպանիայում  ու հարևան Ֆրանսիայում 129 մարդ է ձերբակալվել։ Նրանց մեծ մասը հայեր են։ Այս մասին այսօր հայտնեց Ինտերպոլի մամուլի ծառայությունը։

Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց ԵՄ-Հայաստան համաձայնագրին. Աշոտյանը մանրամասներ է հայտնում

«Կուս» անվանումը ստացած գործողության նպատակն է եղել բացահայտել կազմակերպված հանցագործության եվրասիական ցանցի ու բարձրագույն քրեական «պաշտոնյաների»` «օրենքով գողերի» գործունեությունը։ Գործողությունն իրականացրել է Իսպանիայի ոստիկանությանը` Ինտերպոլի, Եվրոպոլի, նաև` Վրաստանի ու Ֆրանսիայի իրավապահ կառույցների օգնությամբ։

Ձերբակալվածների շարքում յոթ «օրենքով գող» կա։ Նրանց անունները չեն նշվում, սակայն ամենայն հավանականությամբ, խոսքը վրացի «օրենքով գողեր» և հարազատ եղբայրներ Լաշա ու Կախաբերա Շուշանաշվիլիների մտերիմների մասին է։ Բացի այդ, որոշ տվյալների համաձայն, Իսպանիայում է գտնվում Էրիկ Ջաղինյանը (Շահինյանը), որը հայտնի է որպես Էրո Տոմսկի։

«Կազմակերպված հանցավոր ցանցին մեղադրում են տրանսնացիոնալ մի շարք հանցագործությունների համար, այդ թվում` զենքի, թմրանյութերի մաքսանենգություն, փողերի լվացում, խարդախություն, կոռուպցիա», – նշվում է Ինտերպոլի հաղորդագրության մեջ։

Ստուգայցեր են եղել ավելի քան 70 օբյեկտներում։ Արդյունքում տրանսպորտային միջոցներ, զենք, զարդեր, մաքսանենգ ծխախոտ ու կանխիկ գումար են հայտնաբերել ու առգրավել։  Մասնավորապես` ոստիկանությունը հյատնաբերել է 100 հազար եվրո, հրաձգային զենքի ինը միավոր, փամփուշտներ, զրահաբաճկոններ, թանկարժեք մետաղների ձուլման սարքեր, մեծ քանակությամբ ծխախոտ։ Հայտնի է, որ խմբավորման անդամները միջամտել են տարբեր սպորտային միջոցառումների արդյունքներին` մարզիկների են կաշառել, բասկետբոլի, լողափային վոլեյբոլի, հոկեյի ու թենիսի պայմանավորված խաղեր են կազմակերպել հետխորհրդային տարածքներում։ Ապօրինի գործունեությանը մոտ 20 մարզիկ է մասնակցել։

Ձերբակալվածների անունները չեն նշվում։