Արա Վարդանյանն ազատ է արձակվել

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի հետ կապված աղմկահարույց պատմությունը նոր երանգ է ստացել։ Փաստաբանը հայտարարել է, որ որևէ հափշտակություն չի եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին տեղեկացրել է Արա Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:

Ձերբակալվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը. տեսանյութ

«Հափշտակություն չի եղել, որևէ գումարի պարտավորություն չկա: Եվ հիմնադրամ գումարները մուտքագրել է պարբերաբար, անկանխիկ եղանակով փոխանցում անելուց հետո, ոչ թե այն բանից հետո, երբ ստուգումներ են եղել»,– ասել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀՀ տնօրենին ձերբակալել էին հուլիսի 3-ին, նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 1-ին մասով, առ այն, որ նա «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը լինելով՝ իր լիազորություններն օգտագործել էր կազմակերպության շահերին հակառակ՝ դրանով իսկ էական վնաս պատճառելով հիմնադրամի բարի համբավին և հեղինակությանը:

Ըստ փաստաբանի` չնայած, որ  կալանավորման միջնորդություն էր եղել ԱԱԾ Քննչական վարչությունը չի առարկել գրավի կիրառմանը։