Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանն անակնկալ է մատուցել նոր մարզչին. լուսանկար

Հայտնի գեղասահորդուհին նոր մարզչին «մայր բուհի» տարբերանշանով բաճկոն է նվիրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը բաճկոն է նվիրել իր նոր մարզչին` կանադացի Բրայան Օրսերին։

Մեդվեդևան Օրսերի հետ մարզվում է Տորոնտոյում։ Սահադաշտ դուրս գալու համար նա կարճ կիսաշրջազգեստ է ընտրել և վառ գույնի, անթև բաճկոն։ Մեդվեդևան մարզչի համար հարազատ «Սամբո-70» մարզադպրոցի տարբերանշանով բաճկոն է նվեր տարել Ռուսաստանից։

«+1 բաճկոն Բրայան Օրսերի հավաքածուի համար», — լուսանկարին կից գրել է գեղասահորդուհին։

 

Աղջիկը գրառմանը կցել է Ռուսաստանի և Կանադայի դրոշները` լուսանկարի վրա նշելով Բրայան Օրսերին և «Սամբո-70» մարզադպրոցը։

Ավելի վաղ Մեդվեդևան խոստովանել էր, որ շարունակելու է հանդես գալ ՌԴ-ի հավաքականի կազմում` մնալով «Սամբո-70» մարզադպրոցում, բայց մարզվելով կանադացի մասնագետ Բրայան Օրսերի մոտ։

Կանադացի մասնագետի հետ աշխատելու համար 2018 թվականի Փհենչհանի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևան լքել է մարզիչ Էթերի Տուտբերիձեին, որի մոտ մարզվել էր 11 տարի։