Շոգը փոքր-ինչ կնահանջի, բայց վտանգը չի վերանա. եղանակի տեսություն

Օդերևութաբանները կանխատեսում են, որ օդի ջերմաստիճանը մի քանի աստիճանով կնվազի, բայց արևի ուղիղ ճառագայթների տակ մնալն առայժմ վտանգավոր է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Հուլիսի 5-6-ը Հայաստանի շրջաններում առանց տեղումների եղանակ է սպասվում: Հուլիսի 7-8-ը կեսօրից հետո առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա, որը կուղեկցվի ամպրոպով: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

«Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-7-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հուլիսի 5-ին և 6-ին Երևանում նույնպես անձրև չի տեղա։

Այսօր` հուլիսի 5-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 39-41, գիշերային ժամերին` 24-26 աստիճան տաքություն։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է` ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: