ՌԴ–ն կօգնի սահմանային անցակետում կառուցել և կահավորել ֆիտոսանիտարական լաբորատորիա

Պայմանագիրը ստորագրվել է ՌԴ Տրանսպորտի նախարարություն։ Հայկական կողմից այն ստորագրել է ՍԱՊԾ պետ Գեորգի Ավետիսյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության ծառայության նորանշանակ պետ Գեորգի Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացնում է, որ ՌԴ Տրանսպորտի նախարարությունում պայմանագիր է կնքվել Այրում-Ջիլիզա սահմանային հսկիչ կետի ֆիտոսանիտարական լաբորատորիայի կառուցման և կահավորման վերաբերյալ։

Ռուսաստանը հանել է Վերին Լարսի անցակետով Հայաստան փայտ ներկրելու արգելքը

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Գեորգի Ավետիսյանը վերոնշյալ պայմանագրի ստորագրման համար այսօր այցելել է ՌԴ Տրանսպորտի նախարարություն։ Նա իրողությունը որակել է որպես ուրախալի լուր։

«Շտապում եմ հայտնել ուրախալի լուր։

Քիչ առաջ ՌԴ Տրանսպորտի նախարարությունում ստորագրեցի պայմանագիր, «ՀՀ-ին ԵԱՏՄ անդամակցելու կապակցությամբ ֆինանսական և տեխնիկական աջակցության» ծրագրի շրջանակներում Այրում-Ջիլիզա սահմանային հսկիչ կետի ֆիտոսանիտարական լաբորատորիայի կառուցման և կահավորման վերաբերյալ»,–գրել է Ավետիսյանը։