Փաշինյանին զայրացրին աղբամաններն ու «Մեղրի» մաքսակետի վիճակը

Նիկոլ Փաշինյանն այցելեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտի, որտեղ նրա աչքից չվրիպեցին աղբամաններն ու տարածքի անբարեկարգ վիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 5-ին «Մեղրի» ազատ տնտեսական գոտի այցելության ժամանակ դժգոհեց Մեղրիի մաքսակետի տարածքի վիճակից։

«Ես այդքան էլ լավ տպավորություն չստացա այստեղով անցնելիս։ Այս տարածքները դժվա՞ր է բարեկարգել։ Սա կիսավայրենի տարածք է»,-ասաց նա՝ նշելով, որ չի կարծում, թե միջոցներ չեն եղել դրանք բարեկարգելու համար:

Փաշինյանը հանդիմանեց՝ տարածքը չի մաքրվում:

«Սա ի՞նչ վիճակ է։ Ոչ մի նորմալ գծանշում կա։ Սա 21-րդ դարի աղբամա՞ն է։ Մաքսայինը հնարավորություն չունի՞ 10 հատ նորմալ աղբաման շարի։ Հիմա գնանք մաքսայինի ունեցվածքը նայենք, տեսնենք իրենց բակում նման «բոչկա» կա՞ դրված: Իրենց հյուրերին այդպե՞ս են ընդունում»,- ասաց նա։

Փաշինյանը կարգադրեց նորմալ աղբամաններ շարել մաքսակետի տարածքում և բարեկարգել տարածքը։