Երկու իրավաբանների վեճը. արդյո՞ք իրավաչափ է Միքայել Հարությունյանի հեռակա կալանավորումը

Արդարադատության նախկին նախարարը հակասահմանադրական է համարում պաշպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հասցեին հնչած մեղադրանքները։ Սահմանադրական իրավունքի փորձագետն այլ կարծիք ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. ՀՀԿ-ն, իշխանության ղեկին լինելով, ամեն օր խախտում էր երկրի սահմանադրության առանցքային նորմը։ Սակայն այժմ ՀՀԿ-ի ներկայացուցիչներն իրենք են իրավապահ մարմիններին մեղադրում ապօրինի գործողությունների համար։ Sputnik Արմենիային այս մասին ասաց սահմանադրական իրավունքի փորձագետ Վարդան Այվազյանը` մեկնաբանելով արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի` վերջերս արած հայտարարությունները։

Խափանման միջոցը` կալանավորում. Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել

Վերջինս հուլիսի 4-ին լրագրողների հետ զրույցում նա հակասահմանադրական էր անվանել Միքայել Հարությունյանին առաջադրած մեղադրանքները` ընդգծելով, որ այն հոդվածը, ըստ որի նրան մեղադրանք են առաջադրել, ուժի մեջ է մտել 2009 թվականից, այսինքն ենթադրյալ հանցագործությունն իրականացնելուց հետո, և այն հետադարձ ուժ չի կարող ունենալ։

Միևնույն ժամանակ Այվազյանն իր կարծիքն ունի։ Նրա խոսքով` պարզ չէ, թե ինչու նախկին իշխանությունները երկրի քաղաքացիների տարրական իրավունքներն ամեն օր խախտելու մեջ ռիսկեր չէին տեսնում, ինչու այն ժամանակ չէր խոսվում սահմանադրությունը խախտելու մասին։

Սակայն այժմ, երբ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, միևնույն ժամանակ լիովին պահպանվել է անմեղության կանխավարկածը, իսկ վերջնական դատավճիռ դեռ չի կայացվել, հանրապետականները ինչ-որ խախտումների մասին են խոսում։

Նա անլուրջ է համարում Դավիթ Հարությունյանի գնահատականները` նշելով, որ իրավապահ մարմինները պետք է անեն հնարավոր ամեն բան մարտի 1-ի դեպքերի մեղավորներին և պատճառները լիարժեք բացահայտելու համար։

Արդարադատության նախկին նախարարի ասածի հետ համաձայն չէ նաև Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը։ Նա ավելի վաղ ընդգծել էր, որ Հարությունյանին վերագրվող գործողությունները քրեորեն պատժելի էին և՛ 2008 թվականի ՔՕ համաձայն, և՛ 2009 թվականին փոփոխված ՔՕ համաձայն։

Հիշեցնենք, որ խոսքը սահմանադրական կարգը տապալելու մասին է, որում մեղադրվում է պաշտպանության նախկին նախարարը։ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել է, որ 2008 թվականի մարտին նա բանակն օգտագործել է ընդդիմության ցույցերը ցրելու համար։

Մարտի 1-ի նոր «զոհերը». Քոչարյան-Սարգսյան տանդեմի շուրջ օղակը սեղմվո՞ւմ է

Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեները։

Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար, որի արդյունքում հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։

Մարտի 1-ի երեկոյան ԶՈՒ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Արդյունքում հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։