Վիկտոր Սողոմոնյան
© Sputnik
«Տեքստը չի կազմված հավուր պատշաճի և բավարար հիմքեր չունի այն հայտարարությունների համար, որ պարունակում է։ Կա Սահմանադրական դատարանի մարտի 8–ի որոշում, որը հաստատում է ՀՀ նախագահ ընտրվելու մասին, իսկ Սահմանադրական որոշումները մեր երկրում անբեկանելի են։ ՀՔԾ տեքստում նույնիսկ հիշատակում չկա Սահմանադրական դատարանի որոշման, փոխարենը գեղարվեստական ձևակերպումներ են»,–ասաց Սողոմոնյանը։
Սողոմոնյանն ընդգծում է, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը որևէ առնչություն չի ունեցել հետաքննության գործընթացի հետ։ Տեղեկությունները ստացել ենք ՀՀ մյուս քաղաքացիների նման` լրատվամիջոցներից, պաշտոնյաների հայտարարություններից։