Գեղարքունիքի գյուղերից մեկում երեխաներ են կորել

Փրկարարները փնտրում են 15 և 11 տարեկան երեխաներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Արտանիշ գյուղում երկու երեխաներ են կորել, իրականացվում են որոնողական աշխատանքներ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղթանակի կամրջի տակ երիտասարդի դիակ են գտել

Հուլիսի 5-ին, ժամը 01։51-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի բնակիչներ Է. Ղ.-ն (2003 թ.) և Է. Ղ.-ն (ծնվ.2007թ.) ս.թ. հուլիսի 4-ին, ժամը 05։30-ի սահմաններում ֆերմայից դուրս են եկել և չեն վերադարձել. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբեը:

Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները իրականացնում են որոնողական աշխատանքներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: