Հաղթանակի կամրջի տակ երիտասարդի դիակ են գտել

Դիակի ինքնությունը պարզվել է, երիտասարդը 26 տարեկան է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. «911» ծառայությունը հուլիսի 4-ին, ժամը 20:19-ին տեղեկություն է ստացել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջի տակ դիակ կա, անհրաժեշտ է փրկարարներ օգնությունը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները հայտնաբերել են Ա. Ե.-ի (ծնված 1995 թ.) դին։

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար, պարզ կլինի քննության ընթացքում։