Սերժ Թանկյանը մտադիր է աջակցել Հայաստանի տաղանդավոր ստեղծագործողներին

ՀՀ նախագահն ընդունել է Սերժ Թանկյանին ու նրա գործընկեր «Ստեղծարար Հայաստան» հիմնադրամի տնօրենին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Ստեղծարար Հայաստան» նորարար մշակութային հիմնադրամի խորհրդի անդամ, ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին և հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանին:

Հիմնադրամի տնօրենը նախագահին ներկայացրել է «Ստեղծարար Հայաստանի» հիմնական նպատակներն ու գործունեության ուղղությունները: Նա ասել է, որ իրենց առաքելությունն է ոչ միայն զարգացնել հայկական մշակույթը, այլև բացահայտել տաղանդավոր արվեստագետներին, աջակցել նրանց, դառնալ խոստումնալից նախագծերը կյանքի կոչելու հարթակ:

Նախագահ Սարգսյանը ողջունել է «Ստեղծարար Հայաստանի» ծրագրերն ու մտահաղացումները եւ պատրաստակամություն հայտնել աջակցել դրանց իրականացմանը: