ՌԱԴԻՈ

Ալոյան. «Բնապահպանական տեսանկյունից Ամուլսարն օրինակելի ծրագիր է»

Արդեն տևական ժամանակ է ճանապարհները դեպի ծրագիր փակ են։ Ավելի քան 1400 մարդ այսօր դրա պատճառով չեն կարողանում գնալ աշխատանքի, չեն կարողանում օգտվել իրենց սահմանադրական իրավունքից։ «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
Sputnik
Հայկ Ալոյան

«Մենք դիմել են համապատասխան մարմինների, որպեսզի այս անօրինականությանը վերջ տան։ Ինչ-որ գործընթաց արդեն կա, կառավարությունն անհանգստացել է, նախատեսվում է վարչապետի այց տարածք` հարցին մի լուծում տալու համար»,–ասում է Ալոյանը։

«Լիդիան Արմենիա»-ի գործադիր տնօրենը հիշեցնում է, որ Ամուլսարի ծրագիրն առաջինն է, որ հայտնաբերվել է հայկական և անգլիական երկրաբանների կողմից, որտեղ միջազգային ընկերությունը ուսումնասիրություն է անցկացրել, և այս տարվա վերջին արդեն ոսկին պիտի արտահանվի։

Նրա խոսքով` բնապահպանական ուսումնասիրությունների վրա ներդրվել է 6 միլիոն դոլարից ավելի գումար է և իրենք ունեն միջազգային չափանիշներին համապատասխան բնապահպանական գնահատական։ «Բնապահպանական տեսանկյունից այս ծրագիրը լինելու է օրինակելի ծրագիր»,–նշում է Ալոյանը։