Նոր պատահար Մինգեչաուրիում. կրակը տարածվել է 400 քառակուսի մետր տարածքում

Մինգեչաուրի ՋԷԿ-ում կրկին հրդեհ է բռնկել առավոտյան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Հուլիսի 5-ի առավոտյան Մինգեաչուրի ջերմաէլեկտրակայանի պահուստային տրանսֆորմատորներից մեկում կրկին հրդեհ է բռնկվել: Այդ մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով Արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Բլեքաութ Մինգեչաուրի ՋԷԿ-ում. վթար, որ բացահայտեց Ադրբեջանի աքիլլեսյան գարշապարը

Հրդեհի հետևանքով այրվել է տրանսֆորմատորներից մեկի վառելիքային ծորակը, վնասվել է կաղապարը, և տրանսֆորմատորի յուղը տարածվել է 400 քմ տարածքում:

Հրշեջները հրդեհի մասին ահազանգը ստացել են 08։28-ին, կրակը մարվել է 08։46-ին։

Հուլիսի լույս 3-ի գիշերը Մինգեչաուրի ՋԷԿ-ի ենթակայաններից մեկի տրանսֆորմատորի վթարի հետևանքով Ադրբեջանը գրեթե ամբողջովին հոսանքազրկվել էր՝ էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվել էր երկրի 39 քաղաքում, այդ թվում Բաքվում և Գյանջայում:

Իշխանությունը հայտարարել էր, որ կտրուկ աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչն էլ վթարի պատճառ է դարձել։