Գագիկ Աղաջանյան
© Sputnik
Թե բեռնատար, թե մարդատար մեքենաների քանակը Վրաստան–Ռուսաստան սահմանում աննախադեպ շատ է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը։
Մարդատար մեքենաների աննախադեպ շատ լինելը նա պայմանավորում է Հայաստանում կատարված քաղաքական փոփոխությունների նկատմամբ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեր հայրենակիցների մեծ հետաքրքրությամբ։
Գագիկ Աղաջանյան տեղեկացրեց նաև, որ վրացական կողմը հստակ կանոնակարգել է հերթում մեքենաների տեղաշարժը, ինչի արդյունքում բացառվում են գումարի դիմաց ուղեկցողների կողմից հերթերի խախտումները։