Հայի արյուն կհոսի ևս մեկի երակներում. Մադաթյանն ու Մել Բին սենսացիոն լուր են հայտնել

«Spice Girls» խմբի նախկին մասնակից Մել Բիի զուգընկերը հայտնել է, որ իրենք կարևոր նորություն ունեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Ամերիկահայ ոճաբան Հարի Մադաթյանը հայտնել է, որ իրենց ընտանիքում փոքրիկ է ծնվելու։

Հարին ուրախ լուրը հայտնել է Instagram սոցցանցի իր էջում` լուսանկարի վրա նշելով «Spice Girls» խմբի նախկին մասնակից Մել Բիին։

«Սենսացիոն նորություն։ Ես և Մել Բին սպասում ենք մեր առաջնեկին։ Տղա՞, թե՞ աղջիկ», — գրել է Մադաթյանը։

Сториз Гари Мадатяна

Հայ տղամարդն ապրում է բրիտանացի երգչուհի, կոմպոզիտոր, հաղորդավարուհի և 90-ականների երիտասարդության կուռք Մել Բիի հետ (իսկական անունը` Մելանի Բրաուն)։ Նրանք սկսել են հանդիպել 2017 թվականի սկզբից, երբ Մել Բին բաժանվել է 42-ամյա Ստեֆան Բելաֆոնտեից։ ԶԼՄ-ների տվյալներով` Հարին ԵՊՀ նախկին ուսանող է։

«Spice Girls»-ի նախկին մեներգչուհին երեք դուստր ունի` 18-ամյա Ֆենիքսն առաջին ամուսնուց` պարող Ջիմի Գալզարից, 10 տարեկան Էնջելը` դերասան Էդի Մերֆիից, 6 տարեկան Մեդիսոնը` Ստեֆանից։

Երկրպագուները Մել Բիին իսկական հայ հարս են անվանում` հայկական թեմայով մի շարք լուսանկարների հրապարակումից հետո։ Լուսանկարներից մեկում երգչուհու հագին Արարատի պատկերով շապիկ է, իսկ տեսանյութերից մեկում էլ նա երգում է Սիրուշոյի երգը։