Ինչպես Լիպեցկի հայն օգնեց ՌԴ հավաքականին հաղթել Սաուդյան Արաբիային

Գեորգի Հովհաննիսյանն այն տղան է, որ հինգ գնդակով աճպարարություն էր արել Մոսկվայում` ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման ժամանակ։ Մարդիկ հիացմունքով են խոսում նրա մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Լիպեցկցի աճպարար Գեորգի Հովհաննիսյանն իր վարպետությամբ «նպաստել» է Ռուսաստանի հավաքականի հաղթանակին։ Պարզվում է, որ նա աշխարհի առաջնության  բացման ժամանակ հանդիսատեսին 5 գնդակով բարդ հնարքներ ցույց տված տղան է։ Այդ մասին գրել է Լիպեցկի Most.tv օնլայն պարբերականը։

Հենց այդ օրը Ռուսաստանի հավաքականը 5։0 հաշվով պարտության մատնեց Սաուդյան Արաբիայի հավաքականին։

Ինչպես խոստովանել է «գնդակների ձեռնածուն»` ֆուտբոլի մեծ գնդակով աճպարարություն անելու համարը մտածել են տարիներ առաջ, երբ նա «Յունոստ» ժողովրդական կրկեսի սան էր։ 24 տարի առաջ նա չէր կարող աճպարարություն անել անգամ երեք գնդակով, իսկ հիմա…

 

 

«Ստուդիայի ղեկավարներ Վալենտինա և Միխայիլ Տիտովներն իմ մեջ տաղանդ տեսան։ Համարը հատուկ իմ համար մտածեցին` ֆուտբոլայի խաղերից առաջ ունենալու համար։ «Իհարկե, այդ ժամանակ ոչ ոք չէր մտածում, որ ես ելույթ կունենամ աշխարհի առաջնությունում»,–ասում է տղան` հավելելով, որ իր ավագ գործընկեր Միխայիլ Ստեպանովիչն «արդեն մեզ հետ չէ» և այս համարը նվիրում է ոչ միայն Ռուսաստանի հավաքականին, այլ նաև` նրան։