ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. ԱԱԾ աշխատակիցները րոպեներ առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի տանից հեռացել են իրենց հետ տանելով Ալեքսանդր Սարգսյանին և նրա որդուն՝ Հայկ Սարգսյանին։
Առայժմ պաշտոնական մեկնաբանություն չկա՝ Թումանյան փողոցում գտնվող Սարգսյանների տանը հայտնաբերվել է արդյոք որևէ կասկածելի իր, թե ոչ: Տեղում աշխատող լրագրողները հասցրել են ֆիքսել միայն, որ ԱԱԾ աշխատակիցներն իրենց հետ մի քանի փաթեթ են տարել:
Հիշեցնենք, որ այսօր կեսօրից ԱԱԾ աշխատակիցները գործողություններ էին իրականացնում Սարգսյանների տանը:
Իսկ հունիսի 25-ին Ալեքսանդր Սարգսյանը բերման էր ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, սակայն հետո ազատ էր արձակվել, քանի որ զենքն օրինական էր եղել: