Զորամասի դիզվառելիքը վաճառել են և պետությանը պատճառել 8.856.000 դրամի վնաս

Քրեական գործով ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված 8.856.000 ՀՀ դրամի գույքային վնասը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 Հուլիս — Sputnik. ՀՀ զինված ուժերի առանձին ստորաբաժանումներում առանձնապես խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ են պարզվել:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու, դրանց կատարմանն օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել 8 անձի, պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Ովքե՞ր կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից. կառավարության նոր օրինագիծը

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ N զորամասի հրամանատարը, կոչումով՝ գնդապետ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նախնական համաձայնության գալով նույն զորամասի վառելիքաքսուքային ծառայության պետ, կոչումով մայորի հետ, 2018 թվականի փետրվարին հրահանգել է համապատասխան աշխատակիցներին՝ զորամասի զինտեխնիկաները շահագործել սահմանվածից քիչ, ինչի արդյունքում 2018 թվականի փետրվարից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում տնտեսված դիզելային վառելիքը վաճառել է, ինչի արդյունքում յուրացվել է իրենց վստահված ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող շուրջ 24 տոննա դիզելային վառելիքը՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով՝ 8.856.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ զորամասի հրամանատարին, ՎՔՆ ծառայության պետին, ՎՔՆ ծառայության պահեստապետին, զորամասի 1-ին, 2-րդ և 3-րդ դիվիզիոնների հրամանատարներին մեղադրանք է առաջադրվել:

Քրեական գործով ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված 8.856.000 ՀՀ դրամի գույքային վնասը:

Նախաքննությունը շարունակվում է: