Ոստիկանության հերթական բացահայտումը. Փոքր Վեդիում միլիոններ են յուրացրել. տեսանյութ

Համայնքապետը վարորդ է «նշանակել» եղբորը և յուրացրել պետական գումարները։ Գաղափարը երևի դուր է եկել նրան, որովհետև նույն սցենարն իրագործել է նաև մանկապարտեզում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները յուրացման դեպք են բացահայտել։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ստուգումներ և բացահայտումներ. ՊԵԿ–ը հենց «Սպայկան» չէր ստուգում

Նախնական քննությամբ պարզվել է, որ Փոքր Վեդի համայնքի ղեկավարն օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2012 թվականի հունվարից համայնքապետարանում որպես վարորդ աշխատանքի է ընդունել եղբորը, որը փաստացի աշխատանքի չի հաճախել, բայց ամսական ստացել է 54,000 դրամ աշխատավարձ։ Արդյունքում՝ պետությունից յուրացվել է շուրջ 4․100․000 դրամ։

Պարզվել է նաև, որ համայնքապետի և Փոքր Վեդիի մանկապարտեզի տնօրենի համաձայնությամբ, մանկապարտեզի վարորդ է նշանակվել համայնքի մի բնակիչ։

Նա տարիներ շարունակ աշխատանքի չի հաճախել, իսկ աշխատավարձը յուրացվել է։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է շուրջ 5․600․000 դրամ։

Փաստերի առթիվ նյութեր են նախապատրաստվել։

Քննությունը շարունակվում է։