Նախարարը պնդում է` Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապվող միջադեպին ներկա չի եղել

ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը պնդում է, որ ներկա չի եղել Ծառուկյանին ու նրա թիկնազորի պետին վերագրվող հանցագործությանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպին ԱԻ նախարարը չի մասնակցել: Այս մասին նախարար Ռոստոմյանն ասաց այսօր, կառավարության նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում:

Առաջինը Ծառուկյանն է հարվածել աշխարհի չեմպիոնի հորը, հետո` նրա օգնականը. տեսանյութ

«Ձեր նշած միջադեպին ոչ ներկա եմ եղել, ոչ ականատես»- ասաց Հրաչյա Ռոստոմյանը:

Այդուհանդերձ, նախարարը չհերքեց, որ հրավիրվել է նախաքննական մարմին, բայց չցանկացավ ասել, թե ինչ է հայտնել քննիչին:

Ռոստոմյանը չհերքեց նաև, որ ճանաչում է տուժող Վյաչեսլավ Հարությունովին, բայց և պնդեց, որ նրա հետ որևէ խնդիր չի ունեցել` ասելով. «Իմ ներկայությամբ որևէ խնդիր չի եղել, ոչինչ չի եղել»: