Պուշկինի անվան դպրոցը չունի տարրական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա. Հարությունյան

Ըստ նախարարի` նախորդ իշխանության օրոք «պրեստիժնի դպրոց» կոչվելու համար պարտադիր է եղել լիցենզիա չունենալը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր, կարելի է ասել` սենսացիոն հայտարարություն է արել։ Ֆեյսբուքյան իր էջի միջոցով նա տեղեկացրել է, որ մայրաքաղաքի հայտնի դպրոցներից մեկը տարրական կրթություն իրականացնելու լիցենզիա չունի։

«Պուշկինի անվան դպրոցը նույնպես չունի տարրական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա: Փաստորեն, նախորդ իշխանության օրոք «պրեստիժնի» կոչվելու համար պարտադիր է եղել լիցենզիա չունենալը»,–գրել է նախարարը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԿԳՆ Արայիկ Հարությունյանն ասել էր, որ պետք է ստուգում իրականացնի բոլոր դպրոցներում` պարզելու` դրանք կրթությունի իրականացնելու լիցենզիա ունեն, թե ոչ։