«Բարի գալուստ, Սպարտակուս». Հենրիխ Մխիթարյանը ողջունել է «Արսենալի» նոր խաղացողին

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ջերմորեն է դիմավորել Լոնդոնի «Արսենալի» նոր խաղացող Սոկրատիս Պապաստատոպուլոսին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի– Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Դորտմունդի «Բորուսիայի» նախկին պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսին` «զինագործների» շարքերը համալրելու առթիվ։

Հենրիխ Մխիթարյանը նկարվել է Արարատի ֆոնին ու լուսանկարը ցույց տվել երկրպագուներին

«Բարի գալուստ, Սպարտակուս: Մենք ուրախ ենք քեզ տեսնել մեր թիմում»,- ասել է Մխիթարյանը:

Հայաստանի հավաքականի ավագն ուրախ էր Անգլիայում հանդիպել Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գործընկերոջը։

Ակումբները չեն բացահայտում տրանսֆերի մանրամասները, սակայն ԶԼՄ–ների տեղեկությունների համաձայն` 30–ամյա հույնի համար լոնդոնյան ակումբը 19 միլիոն եվրո է վճարել։ Հույն ֆուտբոլիստը 2013–ից 2018 թվականների ընթացքում խաղացել է «Բորուսիայի» կազմում ու գերմանական թիմի հետ հաղթել է Գերմանիայի երկու Սուպերգավաթ ու երկրի մեկ Գավաթ։

Այսպիսով` Մխիթարյանն ու Պապաստատոպուլոսը Դորտմունդի թիմում միասին էին խաղում մինչ հայի «Մանչեսթեր Յունայթեդ» գնալը։