Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա զոհ և վիրավորներ

Հինգ մարդ տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարը մեկ մարդու կյանք է խլել։

Երեկ՝ հուլիսի 3-ին, ժամը 21։10-ի սահմաններում Արա գյուղի 1-ին փողոցի սկզբնամասում բախվել են BMW մակնիշի 34 ՍV 659 համարանիշի և ВАЗ 2121 մակնիշի 4095 AL տրանզիտ համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com—ի տեղեկություններով` վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ՝ մի մասը՝ Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն, մի մասն էլ՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին հայտնել են, որ վիրավորներից մեկը մահացել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք։