ՌԱԴԻՈ

Մարգարյան. «Արա Վարդանյանի հետ կապված բացահայտումը կայծակ էր` օրը ցերեկով»

Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, ըստ տնտեսագետի, մտահոգության առարկա բազմաթիվ հարցեր պիտի ունենա
Sputnik
Ատոմ Մարգարյան

«Հայաստան hամահայկականն անկախ հիմնադրամի կարգավիճակ ունի, այն պետական չէ և բոլոր շահառուները, սկզբունքորեն, հետաքրքրված են, թե ինչպիսի ընթացք է ունեցել  ծրագրերի իրականացումն այս կառույցում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

Նա շեշտեց, որ հիմնադրամի գոյության 25 տարիների ընթացքում 700.000 նվիրատուների կողմից ավելի քան 350 միլիոն դոլար է հանգանակվել ՀՀՀ կազմակերպած մոտ 50.000 ծրագրերի իրականացմանը։

Հաշվի առնելով հիմնադրամի տնօրենի հետ կապված բացահայտումը` տնտեսագետը հարց է տալիս, թե նման անձնավորության ղեկավարության ժամանակահատվածում ինչպե՞ս են անցկացվել տենդեռները, ինչպես են իրականացվել տարբեր տեսակի ծրագրերը, շինարարությունները և այլն։