Պայթյուն և հրդեհ Երևանի շենքերից մեկում. կա զոհ

88–ամյա մարդու դին փրկարարները գտել են այրվող բնակարանի պատշգամբում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Երևանի Նար–Դոս փողոցի շենքներից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մեկ մարդ զոհվել է։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ նախարարությունը, հուլիսի 3-ին, ժամը 14:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, լսվել է պայթյունի ձայն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, «Աղետների բժշկության կենտրոնի» հերթապահ բժիշկը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Բնակարանի պատշգամբում հայտնաբերվել է 1930 թ. ծնված Ռ. Մ.-ի դին:

ԱԻՆ–ը խոստանում է տալ լրացուցիչ տեղեկություն: