Լիպեցկում սարսափելի վթարից փրկված հայ փոքրիկի վիճակը դեռ ծանր է

Երկու օր առաջ Լիպեցկի մոտ սարսափելի վթար էր տեղի ունեցել, բախվել էին Volkswagen Passat և Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենաները։ Հինգ ուղևորներից մեկը` 8 տարեկան Արևիկ Իսկանդարյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Լիպեցկի մոտ տեղի ունեցած ավտովթարից փրկված 8 տարեկան Արևիկ Իսկանդարյանի վիճակը դեռ ծանր է։

Սարսափելի վթար Ռուսաստանում. 4 հայերը տեղում մահացել են, վթարի զոհ են դարձել նաև երեխաները

«Առայժմ ոչ մի փոփոխություն չկա։ Աղջիկն ինքնուրույն շնչում է, բայց նրա վիճակը կայուն ծանր է», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանի Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Լևոն Թորգոմյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Լիպեցկի մարզում` Լև Տոլստոյ — Դանկով ավտոճանապարհի 9-րդ կմ-ին, բախվել էին «Volkswagen Passat» և «Hyundai Sonata» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով մահացել էին 4 մարդ:

«Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Դավիթ Իսկանդարյանը (1981 թ., ՀՀ քաղաքացի) և ուղևորները՝ Լիանա Սարգսյանը (1983 թ.,ՀՀ քաղաքացի), Ալիսա (2006 թ., ՀՀ քաղաքացի) և Աննա (2017 թ., ՀՀ քաղաքացի) Իսկանդարյանները տեղում մահացել էին, իսկ Արևիկ Իսկանդարյանը (2010 թ., ՀՀ քաղաքացի) տեղափոխվել էր Լիպեցկի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել էին ծանր: