Ռուսաստանում սարսափելի վթարի հետևանքով հայեր են մահացել. մեղավորը ոչ մի քերծվածք չի ստացել

BMW–ի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի և հարվածել «Ժիգուլիին»։ Հարվածից մեքենան շրջվել է, իսկ առջևի մասը վերածվել է մետաղի ջարդոնի։ Հայաստանի երկու քաղաքացիները տեղում մահացել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Հայաստանի երկու քաղաքացիները մահացել են Մերձմոսկովյան շրջանում տեղի ունեցած սարսափելի վթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»` հղում անելով իրավապահ մարմիններին։

Լիպեցկում սարսափելի վթարից փրկված հայ փոքրիկի վիճակը դեռ ծանր է

Ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 3-ին Կրասնոգորսկի շրջանի Իլյինյան մայրուղու 12-րդ կիլոմետրում ժամը 01։00-ին։ BMW 7-ի 23-ամյա վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի և հարվածել «Ժիգուլիին»։

29 տարեկան վարորդը և նրա կողքին նստած 22-ամյա ուղևորը (երկուսն էլ Հայաստանի քաղաքացիներ են) տեղում մահացել են։ «Ժիգուլիի» ևս մի ուղևոր (նույնպես Հայաստանի քաղաքացի) ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

ՃՏՊ-ի մեղավորը ոչ մի վնասվածք չի ստացել։

Երկու օր առաջ Լիպեցկի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել էր հայերի ընտանիքը` մայրը և երկու երեխաները։ Երրորդ երեխան ծանր վիճակում հիվանդանոցում է։