Խափանման միջոցը` կալանավորում. Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել

Դատարանը բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik.  Մարտի 1-ի գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Մարտի 1-ի նոր «զոհերը». Քոչարյան-Սարգսյան տանդեմի շուրջ օղակը սեղմվո՞ւմ է

Մ. Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ 03.07.2018թ.-ին միջնորդություն է ներկայացվել դատարան: Նույն օրը դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է: Մ. Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: