Իրավապահներն ու ՊԵԿ-ը մտել են «Սպայկա» ընկերություն

Ոստիկանության վեցերորդ վարչության ու ՊԵԿ–ի աշխատակիցները խուզարկում են ընկերությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Քիչ առաջ իրավապահներն ու ՊԵԿ աշխատակիցները մտել են «Սպայկա» ընկերություն: Պետեկամուտների կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ընկերությունում ստուգումներ են իրականացվում:

Աղմկահարույց ձերբակալությունները Հայաստանում

Ըստ ՊԵԿ-ի` 2018 թվականի հուլիսի 3-ին, օրենքով սահմանված կարգով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա, Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման և օպերատիվ հետախուզության վարչությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ խուզարկություն է իրականացվում «Սպայկա» ՍՊԸ-ում:

Նշենք, որ «Սպայկան» կապվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու անվան հետ:

Ընկերությունը թարմ մրգի ու բանջարեղենի արտահանմամբ և վաճառքով սկսել է զբաղվել 2007 թվականից` արտահանումներ կատարելով դեպի Ռուսաստան, ԱՊՀ երկրներ և Եվրոպա: