Եվս մեկ նախկին նախարար հարցաքննվեց Մարտի 1–ի գործով

Սեյրան Օհանյանին հրավիրել են հարցաքննության Մարտի 1–ի գործով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հարցաքննվել է։

Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է հարցաքննության

Sputnik Արմենիայի տվյալներով` նա հարցաքննության է հրավիրվել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով:

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը 2008 թվականին զբաղեցնում էր ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը։

Նշենք, որ Մարտի 1–ի գործով այսօր հարցաքննության են հրավիրվել նաև պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանն ու ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։