Ինչու է ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետը. մանրամասներ

Որոշ տեղեկություններով` Էդուարդ Բաբայանը ծեծել է բռնցքամարտիկներից մեկի հորը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Հայտնի գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանի մասնակցությամբ ծեծկռտուք է եղել հունիսի 2-ին։ Միջադեպի պատճառ է դարձել Բռնցքամարտի ֆեդերացիայի նոր նախագահի ընտրությունը։ Այս մասին հայտնեց Sputnik Արմենիայի աղբյուրը։

Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետը

Մարզիկների մի մասը որոշել է այս պաշտոնում վերընտրել Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Գևորգյանին (նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա)։ Մյուս մասը, այդ թվում` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, դեմ է եղել։

Մարզական տարաձայնությունները վերածվել են «հարաբերություններ պարզելու», որի ընթացքում գործի են դրել բռունցքները, միջամտել է Ծառուկյանի անվտանգության ծառայության պետը, և նա ծեծել է բռնցքամարտիկներից մեկի հորը։

Ըստ մեր աղբյուրի` տուժածին տեղափոխել են հիվանդանոց, նա արդեն ցուցմունք է տվել Բաբայանի դեմ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը ձերբակալվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով: