Հայաստանում օդի ջերմաստիճանը կհասնի 42 աստիճանի. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը կնվազի հուլիսի 6-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Առաջիկա երեք օրերին կրկին տեղումներ չեն կանխատեսվում։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ հանրապետության առանձին շրջաններում կարճատև անձրև և ամպրոպ կարող է գրանցվել հուլիսի 7-ի երեկոյան ժամերին։

«Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-7-ը կնվազի 2-3 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մինչև այդ, մասնավորապես Սյունիքի հովիտներում ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի 42 աստիճանի։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Երևան ում նույնպես առաջիկա երեք օրերին անձրև չի տեղա, հուլիսի 7-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Այսօր` հուլիսի 3-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 39-41, գիշերային ժամերին` 23-25 աստիճան տաքություն։