Ադրբեջանը զրկվել է լույսից. Ալիևը վերահսկում է իրավիճակը

Ադրբեջանի խոշորագույն էլեկտրակայանի տեխնիկական խնդիրների պատճառով մարդիկ զրկվել են էլեկտրաէներգիայից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Ադրբեջանի շրջանների մեծամասնությունը և մայրաքաղաքը երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը մնացել են առանց էներգամատակարարման։ Այս մասին հաղորդում է Sputnik Ադրբեջանը։

Նախիջևանի սահմանին տեղի ունեցածը կարող է կրկնվել. փորձագետը` վերջին «հրավառության» մասին

Հաղորդագրության համաձայն` վթարը տեղի է ունեցել «Ադրբեջան» ջերմաէլեկտրակայանում։

Հայտնի է, որ էլեկտրակայանի բլոկերից մեկը դադարեցրել է աշխատանքը, ինչի հետևանքով էլեկտրականությունից զրկվել են Բաքուն և Սումգայիթը, ինչպես նաև Շիրվանը, Գյանջան, Աղդաշը, Բարդան, Զագատալան և այլ շրջաններ։

Նախնական տվյալներով` էլեկտրակայանի ենթակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն։ Պատճառների շարքում նշվում է օդի անոմալ բարձր ջերմաստիճանը, որը վերջին օրերին նկատվում է Ադրբեջանում։

Էներգետիկները հավաստիացնում են, որ արդեն ընթանում են վերականգնողական աշխատանքներ, և առաջիկա ժամերին էներգամատակարարումը կվերականգնվի։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին հայտարարել է, որ իրավիճակն իր վերահսկողության տակ է։