Երեկ` հուլիսի 2-ին, Նիկոլսկայա փողոցում հայկական հայրենասիրական երեկո էր։ Միջոցառման շրջանակում Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել էին Մոսկվայի կենտրոնում` Ֆուտբոլի աշխարհի առաջնության գլխավոր փողոցում։
Նրանք քոչարի ու բերդ են պարել։ Անցորդները միացել և կիսել են հայ երիտասարդների ուրախությունն ու ոգևորությունը։