Հայաստանում հուլիսի 2-ին մեկնարկեց 2018 թվականի ամառային զորակոչը: Երիտասարդներին հրաժեշտ տալու պահն ու վիճակահանության ընթացքն արձանագրել է Sputnik Արմենիայի օբյեկտիվը։
Վաղ առավոտից մարդիկ եկել էին Հայաստանի հանրապետական հավաքակայան` տղաներին բանակ ճանապարհելու։ Հարազատները ներկա էին վիճակահանությանը, որի ընթացքում որոշվում է` ով որտեղ է ծառայելու։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը նույնպես եկել էր հավաքակայան։ Նա զրուցեց նորակոչիկների, նրանց ծնողների հետ, ծանոթացավ բժշկական հանձնաժողովի արդյունքներին, պատասխանեց լրագրողների հարցերին։
Ամառային զորակոչը կտևի մինչև հուլիսի 31-ը։ Նշենք, որ երեկ` հուլիսի 1-ին, սկսվել է նաև զորացրման գործընթացը։