Պատուհանը պիտի բաց լինի՞, թե՞ փակ. ինչպես են ուղևորները լուծում այս սկզբունքային հարցը

Բոլորին ծանոթ է այն իրավիճակը, երբ մեկը շոգում է, մյուսը` մրսում։ Նիժնի Նովգորոդի տրոլեյբուսի ուղևորները նույնպես բախվել են այս խնդրին։ Դիտեք տեսանյութում, թե ինչպես են նրանք համառորեն պայքարում պատուհանը բացելու ու փակելու համար։
Sputnik

Տեսանյութից պարզ է դառնում, որ կինը մրսում է, տղամարդը` շոգում, իսկ «տուժում» է բացվող պատուհանը, որը երեք րոպե շարունակ (գուցե ավելի շատ) աջ ու ձախ է «գնում»։

Մի քանի րոպե տևող տեսանյութում տղամարդը բացում է պատուհանը, կինը` փակում։

Թե ինչով է ավարտվում այս պայքարը, հայտնի չէ, բայց ակնհայտ է, որ նրանք իրար չեն զիջում համառությամբ։