ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Լիպեցկի մարզում` Լև Տոլստոյ — Դանկով ավտոճանապարհի 9-րդ կմ-ին, բախվել են «Volkswagen Passat» և «Hyundai Sonata» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով մահացել է 4 մարդ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` հղում անելով ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա. Ղազարյանին։
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 17:00-ին:
«Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Դավիթ Իսկանդարյանը (1981 թ., ՀՀ քաղաքացի) և ուղևորները՝ Լիանա Սարգսյանը (1983 թ.,ՀՀ քաղաքացի), Ալիսա (2006 թ., ՀՀ քաղաքացի) և Աննա (2017 թ., ՀՀ քաղաքացի) Իսկանդարյանները տեղում մահացել են, իսկ Արևիկ Իսկանդարյանը (2010 թ., ՀՀ քաղաքացի) տեղափոխվել է Լիպեցկի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: